Armenian Soccer
Armenian Soccer

Բրեստի ու Կարագանդայի փոխարեն` Երևան

Հուլիսի սկզբին հայտնի դարձավ, որ UEFA-ի Կոնֆերենցիաների լիգայի 2րդ ընտրական փուլի շրջանակներում հուլիսի 29-ին կայանալիք հանդիպումը Բրեստի «Դինամոյի» և չեխական «Վիկտորիայի» միջև կանցկացվի նեյտրալ դաշտում, քանզի Բելառուսում UEFA -ն արգելել է իր հովանու ներքո անցնող միջոցառումների անցկացումը:

Ի սկզբանե քննարկվում էր խաղի անցկացումը Վրաստանում` Բաթումում, սակայն ինչ-ինչ պատճառներով որոշում ընդունվեց խաղը տեղափոխել Երևան` Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ:

Հետաքրքիր է, որ դա հուլիսի 29ին Հայաստանում կայանալիք միակ հանդիպումը չէ:  Ամենայն հավանականությամբ այստեղ կանցկացվի նաև ղազախական «Շախտյորի» և ռումինական  «Ստյաուայի» միջև կայանալիք հանդիպումը:  Ղազախստանը գտնվում է կորոնավիրուսային «կարմիր գոտում», իսկ ռումինական կառավարության որոշման համաձայն նման երկրներից ժամանած անձիք ենթակա են 14-օրյա կարանտինի:  Ուստի` «Ստյաուան»  դիմել է UEFA` խաղը նեյտրալ դաշտում անցկացնելու համար:  Ինչպես այսօր ինստագրամի իր էջում տեղեկացրել է «Շախտյորի» գործադիր տնօրեն Եռլան Ուռազայևը` UEFA-ն որոշում է կայացրել` խաղը անցկացնել Հայաստանում:

Հիշեցնենք, որ «Շախտյորի» կազմում է հանդես գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Սոլոմոն Ուդոն:

 

©2021 Armenian Soccer