ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստներն օրերս այցելել են քաղցկեղի դեմ պայքարող երեխաներին: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«11-ամյա Տիգրանը քաղցկեղի դեմ պայքարող ուժեղ երեխաներից է և շատ է սիրում նկարել։
Մեր ֆուտբոլիստներ Արթուր Գրիգորյանը և Կարեն Մուրադյանը իրենց այցով և նվերներով ժպիտ պարգևեցին նրան։ Վստահ ենք՝ Տիգրանը դեռ շատ գեղեցիկ նկարների հեղինակ կդառնա։
Յուրաքանչյուրիս՝ անգամ ամենափոքր թվացող օգնությունը կարևոր է և որոշիչ։
Համագործակցությունը City of Smile Charitable Foundation / Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամ -ի հետ մեզ համար սոցիալական պատասխանատվություն է, պարտք ու սեր՝ Հայրենիքի նկատմամբ։
Հիշեք՝ ՔԱՂՑԿԵՂԸ ՎԱՐԱԿԻՉ ՉԷ, ՍԵՐՆ Է ՎԱՐԱԿԻՉ»,-ասվում է ԲԿՄԱ-ի հաղորդագրությունում։
©2021 Armenian Soccer