Armenian Soccer
Armenian Soccer

Մինյանոն ու Լյանեսը հետևում են Յուրչենկոյի վերականգնման գործընթացին

Yurchenko

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ Հայաստանի ազգային հավաքականի և «Ալաշկերտի» դարպասապահ Դավիդ Յուրչենկոն Մադրիդում ենթարկվել է ծնկի վիրահատության։

Հայաստանի ազգային հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն և ֆիզիոթերապևտ Պաբլո Լյանեսը Մադրիդում հետևում են Դավիդ Յուրչենկոյի վերականգնման գործընթացին: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը՝ կից ներկայացնելով վերջիններիս լուսանկարը:

Հիշեցնենք, որ Յուրչենկոն բաց էր թողել ազգային հավաքականի հանդիպումը Գերմանիայի ընտրանու հետ, ինչպես նաև՝ «Ալաշկերտի» վերջին խաղերը։

 

©2021 Armenian Soccer