Տևական խաղադարից հետո վերսկսվեցին նաև ՀՀ 1-ին խմբի առաջնության հանդիպումները:Այսօր Երևանում Ավանում գտնվող ֆուտբոլի ակդեմիայի մարզադաշտում մրցեցին մրցաշարում առանց պարտության ընթացած «Սևանն» ու ԲԿՄԱ-ն: Որպես հանգանքի նշան Արցախում նախատակված հերոսների հիշատակի հանդիպումը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ:
Հաջողությունն ուղեկցեց Ռաֆայել Նազարյանի ղեկավարությամբ հանդես եկող ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստներին: 1-ին խաղակեսից հետո ԲԿՄԱ-ն խաղը շահում էր 1:0 հաշվով, իսկ 2 –րդ կեսում կարողացավ զարգացնել իր հաջողությաունը: Բանակային խաղացողները ընդհատեցին Արմեն Շահգելդյանի գլխավորությամբ ելույթ ունեցող «Սևանի» հաղթարաշավն ու 4:1 հաշվով պարտության մատնելով մրցակցին և 5 խաղում վաստակած 15 միավորով ստանձեցին առաջատարի դերը: «Սևանն», որ մինչ այս 5 անընդմեջ հաղթանակ էր տարել, 1-ին պարտությունը կրեց:
Գոլեր՝ Նարեկ Գրիգորյան, 12 (1:0), Նարեկ Ալավերդյան, 46 (2:0), Վիուլեն Այվազյան, 56 (2:1), Ժիրայր Շաղոյան, 67 (3:1), Գրենիկ Պետրոսյան, 78 (4:1):
Հիմա ԲԿՄԱ-ն մրցաշարում անպարտելի մնացած միակ թիմն է:
©2020 Armenian Soccerr