ՀՀ 1-ին խմբի ընթացիկ առաջնության 20-րդ տուրի շրջանակում Երևանի ՄԶՀՀԿ
(նախկին «Միկայի») մարզադաշտում մրցեցին առաջնության առաջատարների խմբում գտնվող Երևանի ԲԿՄԱ-ն ու «Սևանը»: Սկզբունքային մրցամարտում անհաշտ ու հետաքրքիր պայքար ծավալվեց: Կարևոր այս մրցավեճում «Սևանի» գլխավոր մարզիչ Արմեն Շահգելդյանի ընտրած ճշգրիտ և գրագետ մարտավարությունն, իրեն լիովին արդարացեց: Նա ԲԿՄԱ-ի հաջողակ գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանի ընտրած մարտավարության դեմ գտել էր հակաթույնը:
30-րդ րոպեին «Սևանի» համարձակ գրոհը խփած գոլով եզրափակեց նիգերիացի Ֆրանցիս Նվանկվոն:Այդ գոլից հետո «Սևան» ամբողջությամբ նախաձեռությունը իր ձեռք վերցրեց ու մրցակցին թելադրում էր իր կամքը: Շահգելդյանի սաները ակտիվ խաղի շնորհիվ ստեղծեցին բազմաթիվ նպաստավոր պահեր, բայց նոր գոլ խփել չկարողացան: Ի դեպ, ԲԿՄԱ-ն խաղաի վերջին վայրկյանններին կարող էր խուսափել պարտությունից, սակայն «Սևանի» դարպասապահը սլացիկ ցատկով փրկեց դրությունը: Ի վերջո, «Սևանը» 1:0 հաշվով արժեքավոր ու կարևոր հաղթանակ տարավ ու շրջանցեց մրցաշային աղյուսակը գլխավորող ԲԿՄԱ-ին, ու վաստակած 35 միավորով ստանձնեց առաջատարի դերը: Սա ի դեպ, ԲԿՄԱ-ի 3-րդ անընդմեջ պարտությունն էր հաշվի առած նաև ՀՀ գավաթի խաղարկության «Ալաշկերտի» հետ հանդիպումը (0:4):
«Սևանին» կկարողանա շրջանցել 34 միավոր վաստակած «Վեստ Արմենիան», եթե վաղը`մարտի 17-ին 20-րդ տուրում անցկացվելիք «Փյունիկ -2»-ի հետ արտագնա խաղում հաղթի մրցակցին:
©2021 Armenian Soccer