Armenian Soccer
Armenian Soccer

Սերոբ Գրիգորյանի շքեղագույն գոլը հաղթանակ է պարգևում «Փյունիկին» «Նոայի» հետ խաղում

ՀՀ պրիմեր լիգայի ընթացիկ առաջնության 18-րդ տուրի շրջանակում    ստուգատեսում  համեստ  դիրքեր  զբաղեցնող  «Փյունիկը»   Երևանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում հյուրընկալվեց ՀՀփոխչեմպիոն  «Նոային»: «Փյունիկը»   նորանշանակ գլխավոր մարզիչ  Եղիշե Մելիքյանի  ղեկավարությամբ  աստիճանաբար շտկում է  մեջքը: Այս խաղում հանդիպման ելքը վճռեց  ՀՀ ազգային հավաքականի 26-ամյա  պաշտպան Սերոբ Գրիգորյանի 1-ին խաղակեսի վերջնամասում`45+ 4-րդ  րոպեին   խփած  բացառիկ գեղեցիկ, շքեղագույն   գոլով  առաջ մղեց իր թիմին: Սերոբը  խփեց  իր  առաջին  գոլը  Հայաստանի առաջնություններում:
«Նոան»  մեծ  ջանքեր  գործադրեց  պարտությունից   խուսափելու համար,  բայց դրանք այս  անգամ հաջողությամբ չպսակվեցին:  Ու դեռ ավելին  «Փյունիկը» հնարավորություն ստացավ կրկնապատկելու  խաղի հաշիվը: 72-րդ  րոպեին  փոխարինման մտած Կոբյալկոն  87-րդ րոպեին 11 մետրանոց վաստակեց, ու ինքն էլ իրացրեց,   բայց անվրեպ չկարողացավ  իրացնել: Ամեն դեպքում «Փյունիկը» 1:0 հաշվով արժանի հաղթանակ  տարավ: Բայց  իր  ակտիվում  գրանցած 12 միավորով առայժմ  մնաց դեռ  8-րդ տեղում:  Եղիշե Մելիքյանի  ղեկավարությամբ  «Փյունիկն» արդեն 4 անընդմեջ անպարտելի հանդիպում է անցկացրել:

©2021 Armenian Soccer