Armenian Soccer
Armenian Soccer

ԲԿՄԱ-ին էլ չհաջողվեց ընդհատել «Սևանի» հաղթարշավը

ՀՀ 1-ին խմբի առաջնությունում այսօր տեղի ունեցան 24 –րդ տուրի 3 հանդիպում: Դրանցից կենտրոնականը Երևանի ՄԶՀՀԿ (նախկին «Միկա») մարզադաշտում մրցաշարային աղյուսակի 1-ին և 2-րդ տեղում ընթացող «Սևանի» և Երևանի ԲԿՄԱ-ի միջև անցկացված հանդիպումն էր: Խաղասկիզբը բավական խոստումնալից էր Արմեն Շահգելդյանի ղեկավարությամբ ելույթ ունեցող «Սևանի» համար: Արդեն խաղի 5-րդ րոպեին ՀՀ Պրեմիեր լիգայի առաջնության ուղեգրի գլխավոր հավակնորդ «Սևանը» մրցակցին հաղթում էր 2 գնդակի առավելությամբ`2:0:

Նախ հանդիպման հաշիվը 33-րդ վայրկյանին բացեց Ֆրենսիս Նվանկվոն, իսկ 5–րդ րոպեին այն կրկնապատեց Հովհաննես Պողոսյանը: Հստակ ճիշտ մարտավարությամբ, խաղային բարձր կարգապահությամբ գործելով՝  Շահգելդյանի թիմը հաղթեց 2:0 հաշվով: Սկզբունքային այս խաղում տոնած հաղթանակն ամենևին էլ հեշտությամբ չտրվեց: ԲԿՄԱ-ն, որը ելույթ է ունենում ՀՀ երիտսարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանի գլխավորությամբ հանդիպման մնացած 85 րոպեներին նետվեց առաջ փրկելու խաղը:

Բարդ ու ծանր մրցապայքարում «Սևանն» արժանի հաղթանակ տոնեց ու էլ ավելի ամրապնդեց առաջատարի իր դերը: Սա «Սևանի» անցյալ տարվանից սկսկսած արդեն տարած 7-րդ անընդմեջ հաղթնակն էր: ՀՀ երիտասարդական հավաքականի խաղացողներով համալրված ԲԿՄԱ-ին էլ չհաջողվեց ընդհատել «Սևանի» հաղթահարշավը:

Հաջորդ`25-րդ տուրում ապրիլի 30-ին ժամը 15:30-ին «Սևանը» Ձորաղբյուրի մարզաբազայում կմրցի 20 միավորով 7-րդ հորիզոնկաանը զբաղեցնող Երևանի «Արարատ-2»-ի հետ:

©2021 Armenian Soccer