Armenian Soccer
Armenian Soccer

Մարկո Պրլյևիչ․ «Հուսով եմ՝ առնվազն մեկ տիտղոս կնվաճենք»

32-ամյա սերբ պաշտպան Մարկո Պրլյևիչը Հայաստանի գավաթի ընթացիկ խաղարկությունում երկու գոլի հեղինակ է դարձել՝ գրավելով «Վեստ Արմենիայի» և «Արարատ-Արմենիայի» դարպասները։ Փորձառու ֆուտբոլիստը 2016 թ որոշակի դադարներով հանդես է եկել Հայաստանի առաջնությունում` խաղալով «Շիրակի» կազմում, իսկ ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ միացել է Երևանի «Արարատին»: Այդ ողջ ընթացքում էլ նա միայն երկու գոլի հեղինակ էր դարձել։ Ակումբի պաշտոնական կայքը զրուցել է ֆուտբոլիստի հետ։

— Մի փոքր խոսենք ֆուտբոլից դուրս կյանքի մասին։ Գիտեմ, որ բարձրագույն կրթություն ունեք, պատմեք այդ մասին։

— Այո, ողջ կյանքիս ընթացքում ծնողներս ասում էին, որ պետք է սովորել, քանի որ չգիտես, թե ինչ կլինի ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո։ Ես ավարտեցի Սերբիայի Սինգիդունում համալսարանը և տնտեսագետի դիպլոմ ունեմ տուրիզմի և սպորտի ոլորտում։ Հուսով եմ, որ դա ինձ պետք կգա, չնայած Սերբիայում դիպլոմ ունենալը չի նշանակում, որ աշխատանք կունենաս։

— Ինչպիսի՞ն է կյանքը Երևանում ֆուտբոլից դուրս:

— Կնոջս և փոքրիկ երեխայիս հետ եմ այստեղ։ Մինչմրցաշրջանային հատվածի ավարտից հետո նրանք միանում ենք ինձ։ Երևանը շատ հարմար և անվտանգ քաղաք է երեխայի հետ բնակվելու համար։

— Բայց այստեղ ստիված ես ամեն օր գալ Ձորաղբյուր մարզումների համար․․․

-Դա խնդիր չէ։ Սերբիայում ավելի երկար տարածություններ էր պետք անցնել մարզման գնալու համար։ Բայց այո, Գյումրիում ամեն ինչ ավելի մոտ էր և խցանումների խնդիրներ չկային։ Չեմ կարող համեմատել կյանքը Երևանում և Գյումրիում։ Բաներ կար որ այնտեղ էր լավ, բաներ կան, որ այստեղ։ Երկու քաղաքում էլ ինձ լավ եմ զգացել։

©2021 Armenian Soccer