Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը ճանաչվել էր «Պոգոնի»՝ փետրվար ամսվա լավագույ ֆուտբոլիստ՝ հավաքելով քվեարկողների ձայների 92%-ը: Քվեարկությունը կոչվում էր Lexus Szczecin Portowca Miesiąca, ինչն էլ ակամայից հուշում է մրցանակի մասին:
Նախօրեին ֆուտբոլիստը ակումբի գործընկեր Lexus Szczecin-ի կողմից հուշանվեր-արձանիկն է ստացել ու Lexus NX350h թանկարժեք ավտոմեքենայի բանալիները, որոնք նրա տրամադրության տակ կարող են լինել 1 շաբաթ:
©2022 Armenian Soccer