Լեհական էստրակլասայի 21-րդ տուրում «Պոգոնը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց «Զագլեբիեին»:
Տանտերերի կազմում իր հերթական ու հաղթական գոլը խփեց Վահան Բիչախչյանը՝ կրկին՝ փոխարինման դուրս գալուց հաշված րոպեներ անց:
Այսպիսով, Բիչախչյանը Լեհաստանի առաջնության 2-րդ խաղում անընդմեջ գոլի հեղինակ է դառնում, իսկ դրանց արանքում՝ նաև ստուգողական խաղում:
Այս հաղթանակից հետո «Պոգոնը» 43 միավորով 2-րդ տեղում է:
©2022 Armenian Soccer