Armenian Soccer
Armenian Soccer

Հայաստանի ու Վրաստանի հավաքականների հանդիպումները չեղարկվեցին

ՀՖՖ-ն օրերս տեղեկացրեց, որ փետրվարի 17-ին և 20-ին կանանց Հայաստանի ազգային հավաքականը Երևանում ընկերական խաղեր պետք է անցկացնի Վրաստանի ընտրանու հետ։

Այսօր, սակայն, հայտնի դարձավ, որ կանանց Վրաստանի ազգային հավաքականում կորոնավիրուսի հաստատված դրական դեպքերի պատճառով թիմը չի ժամանի Հայաստան, և ընկերական խաղերը չեղարկվել են։

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը նախապես հրապարակված ծրագրով կշարունակի մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:

 

 

©2022 Armenian Soccer