Սլովակիայի առաջնության 14-րդ տուրի խաղում Վահան Բիչախչյանի «Ժիլինան» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթել է առաջնության հետնապահ «Պոհրոնյեին»։
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը մասնակցել է ողջ հանդիպմանը, ինչպես նաև՝ դարձել գոլային փոխանցման հեղինակ․ հենց նրա՝ կրկնով փոխանցումից է 32-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացել Յանոշեկը։
©2021 Armenian Soccer