Հունաստանի գավաթի խաղարկության ¼-րդ փուլի մարտի 3 –ին կայացած «Լամիա» — ՊԱՕԿ զույգի պատասխան խաղում գրանցվեց 1:1 հաշիվը: Փետրվարի 10-ին այս թիմերի 1-ին խաղում 5:2 հաշվով հաղթել էր ՊԱՕԿ-ն, որն էլ 2 հանդիպումների արդյունքով կիսաեզրափակիչ փուլում խաղալու իրավունք նվաճեց:
Լամիայի կազմում 2 խաղին էլ մասնակցել էր ՀՀ ազգային հավաքականի 32-ամյա կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը: 1-ին խաղում նա փոխարինվել էր 89 -րդ, 2-րդում`46-րդ րոպեին: 2-րդ հանդիպման ավարտից հետո ԶԼՄ-երում լուրեր էին տարածվել այն մասին, որ Ղազարյանը կոտրվածք է ստացել ու ստիպված կլինի բաց թողնել «Լամիայի» առաջիկա 3 հանդիպումները: Սակայն ՀՖՖ մամուլի ծառայությունից հերքել է այդ լուրը: Բուժզննումից հետո հայտնի է դարձել, որ բարեբախտաբար Գևորգ Ղազարյանը կոտրվածք չի ստացել:
©2021 Armenian Soccer