Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա 2 հանդիպումներին ընդառաջ արտերկրում հանդես եկող հայ ֆուտոբլիստները, կարծես, լավ տրամադրությամբ ու մարզավիճակում են մոտենում:
Մասնավորապես, ՌՊԼ 14-րդ տուրում Խորեն Բայրամյանը «Ռոստովի» կազմում գոլի հեղինակ է դարձել` գրավելով «Ռուբինի» դարպասը:
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստն առաջին կեսի վերջնամասում` 42-րդ րոպեին, դարձել է գոլի հեղինակ՝ հաշիվը դարձնելով 1:1։ Երկրորդ խաղակեսում նրա թիմակիցները ևս 4 գոլ են խփել՝ հանդիպումն ավարտելով 5:1 հաշվով։
Ի դեպ, Բայրամյանը ճանաչվել է այդ խաղի լավագույն ֆուտբոլիստ:
©2021 Armenian Soccer