Ինչպես հայտնում է չճանաչված երկրների ֆուտբոլի անկախ ընկերակցության ՝CONIFA-ի պաշտոնական կայքը՝ այս տրվա մայիսի 30-ից հունիսի 7-ը Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեյում ընթանալու է ConIFA-ի՝ չճանաչված երկրների անկախ ֆուտբոլային ընկերակցությունների համադաշնության 2020թ աշխարհի առաջնությունը: Ստուգատեսն մասնակցելու հայտավորվել են տարբեր աշխարհամասերի չճանաչված 16 երկների ընտրանիներ,այդ թվում Թուրքիան ներկայացնող Արևմտյան Հայաստանի հավաքականը: Իսկ ահա Արցախի ընտրանին այս ստուգատեսին չի մասնակցի:
Conifa-ի 2020 աշխարհի առաջնությունը խոստանում է լինել ռեկորդային մասնակիցների ներկայացուցչությամբ:
Հիշեցնենք, որ չճանաչված երկրների 2019թ Եվորպայի առաջնությունը կայացավ հունիսի 1-9-ը Արցախում և մասնակցիների թվում էին հայկական 2 հավաքականներ՝ ՝ Արցախի և Արևմտյան Հակաստանի ընտրանիները:
CONIFA-2019-ի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության չեմպիոնի գավաթը նվաճեց Հարավային Օսիայի հավաքականը, իսկ փոխչեմպիոնի գավաթը՝ Արևմտյան Հայաստանի ընտրանին, 3-րդ տեղը գրավեց Աբխազիայի հավաքականը: Արցախի ընտրանին հանգրվանեց 5 –րդ հորիզոնականում:
Տեղեկացնենք, որ ԿՈՆԻՖԱ-ն՝ Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիան, ՖԻՖԱ-ի կազմում չներառված ֆուտբոլի, ֆուտզալի և լողափնյա ֆուտբոլի ասոցիացիաների միջազգային կառավարող մարմին է, որը հիմնադրվել է 2013 թվականին:Կազմակերպությունը ներառում է 54 ֆեդերացիաներ: ԿՈՆԻՖԱ-ի նպատակն է՝ ՖԻՖԱ-ի կազմում չընդգրկված ֆեդերացիաներին, խաղացողներին հնարավորություն տալ դրսեւորել իրենց կարողությունները, զարգանալ որպես մարզիկներ և անհատներ։ CONIFA Sportsbet.io European Football Cup 2019-ը ԿՈՆԻՖԱ-ի Եվրոպայի երրորդ առաջնությունը։
©2020 Armenian Soccer