Armenian Soccer
Armenian Soccer

«Շիրակը» վերադարձավ արձակուրդից

Այսօր՝հունվարի 7-ին  ՀՀ բարձրագույն խմբի առաջնության մասնակից Գյումրիի «Շիրակ» ՖԱ-ն վերադարձավ ձմեռային արձակուրդից և սկսեց 2019/20 թթ․ մրցաշրջանի 2-րդ փուլի նախապատրաստական ուսումնամարզական հավաքը Գյումրու Ֆուտբոլի Ակադեմիայում: Այս մասին  հայտնում են  Գյումրիի  թիմի մամուլի ծառայությունից:  Այս ընթացքում  «Շիրակը»   կանցկացնի 3 ընկերական հանդիպումներ: Այսօր «Շիրակին»  է միացել    «Գանձասար- Կապանի»   նախկին խաղացող, 24-ամյա   հենակետային    կիսապաշտպան, 100 հազար եվրո  տրանսֆերային  արժեք ունեցող   Վարդան Արզոյանը:   
Այնուհետև «Շիրակի»  ֆուտբոլիստներն փետրվարին կմեկնեն արտերկրյա հավաքի:

©2020 Armenian Soccer