Արցախը տոկալով ու մաքառելով ծագած բազմաթիվ դժվարությունները հաղթահարելով աստիճանաբար փորձում է ոտքի կանգնել ու շարունակել պատերազմի անհավասար մարտերի հետևանքով խաթարված բնականոն կյանքը:
Վկան պատերազմի ավարտից հետո Արցախում կազմակերպվող զանազան մարզական միջոցառումները
Նմաօրինակ մի այդպիսի նշանակալի իրադրաձություն էլ տեղի կունենա այսօր`մարտի `7-ին: Մեկնարկում է Արցախի լիգայի առաջանության նոր մրցաշրջանը Ինչպես հայտնում են Արցախի ֆուտբոլային լիգայի` Artsakh Football League -ի մամուլի ծառայությունցի,այսօր`մարտի 7-ին մեկնարկում է 10 թիմերի մասնակցությամբ ֆուտբոլի Արցախի լիգայի 2021թ առաջնությունը: Պատերազմից հետո առաջնությունում տեղի են ունեցել փոփոխություններ: Առաջնության նորեկներից է Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորքերի ներկայացուցիչների թիմը:
Այսօր առաջանության մեկնարկային տուրում մրցելու են հետևյալ թիմերը`
Ժամը 12-ին ` Ավո – Ճարտար,
Ժամը13:00-ին`Երազանք — Գանձասար,
Ժամը 14-ին, Ասկերակի մարզադաշտում `Քիրս – Նորագյուղ ,
Ժամը 15:00-ին, Ստեփանակերտի մարզադաշտ` Ջրաբերդ – Մ 17 տարեկանների Արցախի հավաքական,
Ասկերան — MC խաղաղապահների թիմ , հանդիպումը հետաձգվել է:
Բացի այդ Արցախի ֆուտբոլային լիգան իր շնորհակալությունն է հայտնում FC Stade Lausanne Ouchy ակումբին և 14 Fourteen — Official ընկերությանը՝ լիգայի բոլոր ակումբներին մարզագույք տրամադրելու համար:
©2021 Armenian Soccer