VBET Հայաստանի պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Ուրարտուն» այս մրցաշրջանի երկրորդ ոչ-ոքին գրանցեց՝ այս անգամ`1:1 հաշվով «Լոռիի» հետ խաղում։ «Ուրարտուի» գլխավոր մարզչի օգնական Արսեն Պետրոսյանը խոսել է խաղի մասին․
«Հանդիպման առաջին րոպեներին մեր խփած գոլն ինձ թվում է որոշակիորեն լարվածություն մտցրեց խաղի մեջ, մրցակիցն էլ, լավ գիտակցելով, որ սեփական հարկի տակ էր խաղում, ամեն ինչ անում էր՝ հաշիվը հավասարեցնելու համար։ Արդյունքն էլ եղավ այն, որ ստանդարտ իրավիճակից նրանք կարողացան գրավել մեր դարպասը, որը միայն դժվարացրեց խաղը։
Երկրորդ խաղակեսում մենք մի փոքր զիջեցինք գնդակին տիրելու հարցում, բայց կրկին ունեցանք պահեր, որոնք արդյունավետ ավարտելով, կկարողանայինք մեզ համար հաղթանակ ապահովել խաղում։ Բայց երկու թիմերն էլ այս դեպքում չկարողացան օգտագործել իրենց հնարավորությունները։ Կարծում եմ՝ 1-1 արդյունքը տրամաբանական էր»։
©2020 Armenian Soccer