VBET ՀՀ Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի «Արարատի» հետ հանդիպումը «Ուրարտուի» դարպասապահ Արսեն Բեգլարյանի համար հոբելյանական 150-րդն էր ՀՀ բարձրագույն խմբի առաջնություններում։
Ինչպես տեղեկացնում են «Ուրարտուի» մամուլի ծառայությունից, հաշվետվու խաղից առաջ Բեգլարյանին այդ առթիվ խորհրդանշական նվեր հանձնեց «Ուրարտուի» երկարամյա դարպասապահ, ՀՀ ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ստեփան Ղազարյանը։
Բեգլարյանը ՀՀ առաջնությունում իր նորամուտը նշել է 2012 թ նոյեմբերի 7-ին «Գանձասարի» կազմում։ Հայաստանի առաջնություններում Բեգլարյանը հանդես է եկել նաև «Ուլիս», «Միկա», «Ալաշկերտ» ակումբներում։ Ամենից շատ հանդիպումները ՀՀ հավաքականի դարպասապահն անցկացրել է Կապանի «Գանձասարի» կազմում՝ 49 խաղ։
Ուշագրավ է, որ VBET ՀՀ պրեմիեր լիգայի 19-րդ տուրի «Արարատի» հետ խաղում սեփական դարպասը պահելով անառիկ Բեգլարյանն իր 59-րդ «չոր» հանդիպումն անցկացրեց ՀՀ առաջնությունում։ Ի դեպ,Բեգլարյանը ՀՀ առաջնություններում 150 հանդիպման շեմը հատած ամենաերիտասարդ դարպասապահն է։
©2021 Armenian Soccer