Armenian Soccer
Armenian Soccer

Արշակ Կորյանը 3 տարով երկարաձգել է «Խիմկիի» հետ կնքած պայմանագիրը

2020թ սեպտեմբերի 5 -ից ՀՀազգային  հավաքականում հանդես եկող, ու արդեն նրա կազմում 4 հանդիպման մասնակցած  25 –ամյա  կիսապաշտպան ԱՐՇԱԿ ԿՈՐՅԱՆՆ, ում տրանսֆերային  արժեքը 2020թ դեկտեմբերի  29-ին հասել է 1 մլն եվրոյի,   մարտի 3-ին  3 տարով երկարագձել  ՌԴ պրիմեր լիգայի  ընթացիկ առաջնությունում 20 տուրից  հետո  28 միավորով  16 թիմերի պայքարում 10 –րդ հորիզոնկանում ընթացող  մերձմոսկովյան «ԽԻՄԿԻԻ»   հետ:Այս մասին  հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ինքը երիտասարդ  հայազգի ֆուտբոլիստն այդ առիթով ակումբի  պաշտոնական   կայքին ասյպիսի պարզբանում է տվել.
«Շատ ուրախ եմ «Խիմկիի»  հետ նոր  համաձայնագիր կնքելու համար և ցանկանում եմ  հետագայում էլ օգուտ բերել ակումբին: Ինձ համար  ամեն ինչ սկսվեց   հեռավոր Վլադիվոստոկում, երբ ես գնացի ՖԱԼ-ի մրցաշրջանի 1-ին խաղին, ու այդ ժամանակով դեռ չգիտեի, որ  կհասցնեն ինձ հայտավորել  մինչ այդ  խաղի մեկնարկը:  Իսկ հիմա «Խիմկիի» կազմում  խաղում եմ պրիմեր լիգայում: Կարծում եմ 2018թ ես ճիշտ ընտրություն եմ կատարել: Այստեղ ամեն ինչ ինձ շատ է դուր գալիս: Մենք շատ համախմբված  թիմ  ունենք: Տղաների մեծ մասը  մնացել են թիմում ՖԱԼ-ից: Ավելացել են նաև նոր  խաղացողներ, ովքեր հաջողությամբ  հարմարվեցին  կոլեկտիվին: Մենք մի մեծ ընտանիքի նման ենք, ու  դրանով պայմավորված   է, որ  մեզ հաջողվում է արդյունքի հասնել»:
Կորյանը «Խիմկիի» կազմում  վարձավճարով   հանդես է գալիս 2018թ հուլիսի 17-ից,  և ադյյդ ժամանակ  ունեցել է  200հազար եվրո  տրանսֆերային արժեք: Արշակը մինչ օրս  այդ ընթացքում  մասնակցել է ակումբի 79 հանդիպման,որոնց ընթացքում 15 գոլ է հեղինակել: Նա Մոսկվայի «Լոկոմոտիվից»  2019թ հուլիսի 1-ից ազատ խաղացողի կարգավիճակով  «Խիմկի» է   տեղափոխվել  և ունեցել  է արդեն   500 հազար եվրո տրանսֆերային արժեք:
ՌԴ պրիմեր լիգայի ընթացիկ առաջնությունում Արշակը մասնակցել է«Խիմկիի»   11 հանդիպման , ու դարձել է 4 գոլի հեղինակ:
Նա վնասվածք  էր  ստացել ու այժմ արդեն   վերականգնել է և  վերսկսել է մարզումները:

©2021 Armenian Soccer