Կարճատև դադարից հետո «Սևան» ՖԱ-ի մարզչական ղեկը կրկին գլխավորել է Վանաձոր «Լոռիից» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացած Արմեն Սանամյանը: Նրա հետ «Սևան» են վերադարձել նաև ակումբում նրա մարզչական շտաբի նախկին օգնականները:Այս մասին իրազեկում են ակումբի լրատվական ծառայությունից:
Արմեն Սանամյանին կօգնեն` Արմեն Ղուլինյանը, Արա Նիգոյանը և դարպասապահների մարզիչ` Սլավիկ Սուքիասյանը:
Հավելենք, որ «Սևանը» ՀՀ 1-ին խմբի առաջնության մեկնարկային տուրում օգոստոսի14-ին Ձորաղբյուրի մարզահամալիրում ուժերը չափելու Երևանի «Ուրարտու-2-ի հետ:
Հավելենք, որ ՀՀ1-ին խմբի առաջնությունն ունենալու է 11 մասնակից։ Այս առաջնությանն առաջին անգամ մասնակցելու է «Նորավանք» ֆուտբոլային ակումբը։
©2020 Armenian Soccer