Հունիսի 3-ին ՀՀ 1-ին խմբի առաջնության 23 –րդ տուրի շրջանակում Գյումրիում «Շիրակ -2»-ից 0:2 հաշվով կրած պարտությունից հետո «Սևան» ՖԱ նորանշանակ գլխավոր մարզիչ` Արմեն Ղուլինյանը ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում կիսվել է իր առաջին տպավորություններով .
ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՎԵՐՍԿՍՄԱՆ ՄԱՍԻՆ
Երկամսյա դադարը իր ազդեցությունն ունեցավ գրեթե բոլոր թիմերի վրա։
Ինչ վերաբերվում է «Սևանին» , ապա մենք նույնպես ունեցանք որոշ դճվարություններ որոնք, ակումբի նախագահ Հայկ Գրիգորյանի մեծ ջանքերի շնորհիվ գրեթե ամբողջությամբ լուծվեց և առաջնության վերսկսման հետ որևէ խնդիր չունեցանք:
ԹԻՄԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ինչ վերաբերվում է թիմի
պատրաստվածությունը, ընդհամենը մեկ շաբաթ մարզվելուց հետո անցկացրեցինք առաջին հանդիպումը ։ Հաղթանակը տրվեց շատ ծանր, կապված թիմի ֆիզիկական վիճակի հետ, միայն տղաների բարձր կամային և հոգեբանական որակների շնորհիվ կարողացանք հանդիպումը ավարտել հաղթանակով: Երկրորդ հանդիպումը չորս օրվա ինտերվալով անցկացրեցինք Գյումրիում և կրեցինք խաղային տրամաբանությունից դուրս անցանկալի պարտություն։
ԼԵԳԻՈՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Բոլորին հայտնի է,որ մեր ակումբը կազմավորված է գրեթե ամբողջությամբ Հայ ֆուտբոլիստներից, բացառությամբ չորս լեգեոներ ունենք ,որոնցից ընդհամենը երկուսն են տեղ գտնում հիմնական կազմում, Սակայն այս պահին լեգիոներներից մեկը գտնվում է իր հայրենիքում` Լիբանանում և հայտնի պատճառով չի կարող միանալ թիմին ։
ԱՌԱՋԻԿԱ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Թիմը համալրվելով բացառությամբ երիտասարդ հայ ֆուտբոլիստներով, որոնք մարզվելով ավելի փորձառու տղաների կողքին ձեռք կբերեն փորձ և ավելի բարձր որակներ:
Մեր հիմնական նպատակներից մեկը մարզային ֆուտբոլը զարգացնելն է :
©2020 Armenian Soccer