Armenian Soccer
Armenian Soccer

Պարզվում է ՀՀ ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչը վերադարձել է Հայաստան, բայց… դեռևս կարանտինի մեջ է

Պարզվում է ֆուտբոլի Հայաստանի   ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն, ով իր  նշանակումից  մի քանի օր հետո   կորոնավիրուսի համավարակի պատճառով վերադարձել էր Իսպանիա, արդեն     վերադարձել  է Հայաստան: Տեղեկությունը     հաստատել է  ՀՖՖ մամուլի ծառայությունը:   
Նշվել է,  որ  կորոնավիրուսի համավարակի պատճառով այս օրերին նա  կարանտինում է: Առաջիկայում նրա մասնակցությամբ միջոցառումներ չեն նախատեսվում: ՀՖՖ-ից  հայտնել են,  որ ՀՀ են ժամանել նաև  իսպանացի մյուս մասնագետները, մասնավորապես՝ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը: Մյուս իսպանացիները նույնպես կարանտինում են: Հայարարտվում է նաև, որ 10 օրից Կապառոսը դուրս կգա կարանտինից: Դրանից հետո կկարողանա մարզադաշտերում հետևել Հայաստանում տեղի ունեցող ֆուտբոլի  հանդիպումներին: Առայժմ նա, ինչպես նաև իսպանացի մյուս մասնագետները   ՀՀառաջնության խաղերը դիտում են  հեռուստացույցով:
Հիշեցնենք, որ Կապառոսի դեկավարությամբ  ՀՀ ազգային ընտրանին առաջին    հանդիպումները  պետք է անցկացներ մարտին 26-ին ու 30-ին: ՀՀ հավաքականը ընկերական հանդիպումներ պետք է անցկացներ՝ հյուրընկալվելով համապատասխանաբար Ուզբեկստանին ու Ղազախստանին, սակայն այդ հանդիպումները կորոնավիրուսի պատճառով չկայացան, իսկ Կապառոսը վերադարձավ Իսպանիա:
Ինչ վերբերվում է ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսին ,ապա նա Իսպանիա էր մեկնել մարտի 11-ին կայացած Չեմպիոնների լիգայի 2019-20 մրցաշրջանի 1/8 եզրափակչի «Վալենսիա»-«Ատալանտա» խաղին որպես տեսուչ ներկա գտնվելու համար: Նա իդեպ, այդ  հանդիպման ընթացքում վարակվել է կորոնավիրուսով, բայց հետգայում ապաքինվել էր:

©2020 Armenian Soccer