Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբում տեղի է ունեցել պաշտոնի փոփոխություն։ Ինչպես հայտնում են երևանյան ակումբի մամուլի ծառայությունից , ակումբի զարգացման գծով փոխտնօրեն, Արարատ -73-ի լեգնեդար ֆուտբոլստ -72-ամյա ԱՐԿԱԴԻ ԱՆԴՐԻԱՍՅԱՆԸ նշանակվել է ակումբի գլխավոր տնօրենի խորհրդական։
Բազմափորձ մասնագետին մաղթում ենք հաջողություն և բեղմնավոր աշխատանք նոր կարգավիճակում։
Հավելենք, որ լեգենդար ֆուտբոլիստը «Ուրարտուում» է 2019 թվականի օգոստոսից և զբաղեցնում էր ակումբի զարգացման գծով փոխտնօրենի պաշտոնը։
©2020 Armenian Soccer