Armenian Soccer
Armenian Soccer

ՀՀ ազգային հավաքականի կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը հեռացել է բուլղարական «Արդայից»

ՀՀ ազգային հավաքականի  28-ամյա կիսպաշտպան Ռումյան Հովսեփյանն, ով հիմա  300 հազար եվրո  տրանսֆերյաին   արժեք ունի   հեռացել է Բուլղարիայի   բարձրագույն խմբի առաջնությունում ելությ ունեցող  Կիրջալի քաղաքի «Արդա» ՖԱ-ից, ուր հանդես էր  գալիս 2019թ   հուլիսի 1-ից: Նա օրերս երկկողմանի համաձայնությամբ  խզել է պայմանագիրը ակումբի հետ, որը նախատեսնված էր  մինչև 2021թ հունիսի 30-ը: ՀՀ ազգային հավաքականի կիսապաշտպանը   Բուլղարիայի ընթացիկ առաջանությունում անցկացրել էր 24 հանդիպում, որոնց ընթացքում խաղադաշտում եղել էր   1666 րոպե, ու դարձել էր 1 գոլի  հեղինակ:  Հովսեփյանից բացի, ակումբը բաժանվել է ևս 12 խաղացողից։
Ինչպես  հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից,  ակումբի ղեկավարությունը   դժգոհ է թիմի թույլ խաղից,  հատկապես   հունսի 21-ի սեփական հարկի տակ «Դունավից»  0:2 հաշվով    կրած պարտությունից և հայտարարել է,որ     այսպես շարունակվելու դեպքում ավելի շատ խաղացողներ կհեռանան թիմից։

©2020 Armenian Soccer