Ուկրաինայի 1-ին խմբի առաջնությունում Օդեսայի «Չեռնոմորեցը» 16թիմերի պայքարում Վոլոչինսկի «Ագրոբիզնեսի» հետ 14 խաղում վաստակած 26 միավորով բաժանում է 1-2-րդ տեղերը: Ակումբի երկրպագուների շրջանում անցկացման հարցման արդյունքներով ամսվա լավագույն խաղացող է ճանաչվել «Չեռնոմորեցի» 23-ամյա կիսապաշտպան Արթուր Ավագիմյանն, ով ժամանակին հանդես է եկել «Ալաշկերտի» կազմում, ու համարվում է ՀՀ ազգային հավաքականի թեկնածու: Հիմա 150 հազարչ եվոր տրանսֆերային արժեք ունեցող հայազգի այս երիտասարդ խաղացողը Ուկրաինայի 1-ին խմբի ըթնացիկ առաջնությունում մասնակցել է 13 հանդիպումների , այդ ընթացքում խաղադաշտում եղել է 1035րոպե, ու դարձել 4 գոլի հեղինակ: Ավագիմյանը 2014թ հանդես էեկել նաև Մ 17 Ուկրաինայի հավաքականի կազմում:
©2020 Armenian Soccer