Armenian Soccer
Armenian Soccer

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ԿԱՄԱՅԻՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՇԱՐՔԸ

ՀՀ 1-ին խմբի առաջնության 14-րդ տուրը մեկնարկեց «Ուրարտու-2» — «Արարատ-Արմենիա-2» թիմերի խաղով։ Առաջին շրջանում «Ուրարտու-2»-ը  կամային հաղթանակ էին տոնել 3:1 հաշվով։ Այս անգամ էլ խաղը գրեթե նույն սցենարն ունեցավ։
Առաջին կեսում թիմերը փոխանակվեցին 1-ական գոլով։ Հաշիվը բացեցին «Արարատ-Արմենիա-2»-ի ֆուտբոլիստները, աչքի ընկավ Հակոբ Խաչատրյանը, սակայն մինչև ընդմիջում Աբրահամ Պորտուգալյանը կարողացավ հավասարեցնել հաշիվը։ Թիմերը գնացին ընդմիջման հենց 1:1 հաշվի ներքո։
Երկրորդ կեսի մեկնարկում հյուրերը կարող էին նորից հաշվի մեջ առաջ անցնել։ Նշանակվել էր 11 մետրանոց, սակայն Անդրանիկ Մարտիրոսյանը կռահեց հարվածի ուղղությունը ու փրկեց իր թիմին վերահաս գոլից։ Այդ սեյվը վստահություն հաղորդեց թիմին ու նպաստեց նրան, որ «Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստները հաստատեցին իրենց առավելությունը և կարողացան հաղթանակի նժարը թեքել իրենց կողմը։ Անհատական տպավորիչ անցումից հետո ոչ պակաս տպավորիչ գոլի հեղինակ դարձավ Էրիկ Փիլոյանը, իսկ հանդիպման վերջակետն էլ դրեց Ջեսուկոբիրու Օկոտիեն։ «Ուրարտու-2» — «Արարատ-Արմենիա-2» 3:1։
Սա ընթացիկ մրցաշրջանում   ՀՀազագային հավաքկանի նախկին խաղցողՌոբերտ Արզումանյանի  «Ուրարտու-2»-ի 4-րդ կամային հաղթանակն է։ Այս խաղից հետո թիմը մրցաշարային աղյուսակում բարձրացավ 2-րդ հորիզոնական, իր ակտիվում ունենալով 21 միավոր։
Հավելենք, որ հաջորդ տուրում «Ուրարտու-2»-ը կհյուրընկալվի «Նորավանքին», այդ հանդիպումը նշանակված է նոյեմբերի 30-ին Չարենցավանի «Քաղաքային» մարզադաշտում և մեկնարկելու է ժամը 14։00-ին։

©2020 Armenian Soccer