Armenian Soccer
Armenian Soccer

Արթուր Աբրահամն այցելել է «Ուրարտու» ՖԱ

Մայիսի 4-ին  Երևանի  «Ուրարտու» ֆուտբոլային ակումբ է այցելել   աշխարհահռչակ բռնցքամտիկ, պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը։

Ինչպես հայտնում են երևանյան ակումբի մամուլի ծառայությունից, բռնցքամարտիկը ծանոթացավ ակումբի պայմաններին, հանդիպեց գլխավոր թիմի ֆուտբոլիստների հետ, ինչպես նաև զրուցեց ակադեմիայի սաների հետ։

Ի դեպ, Արթուր Աբրահամը խոստացավ առաջիկայում ներկա գտնվել «Ուրարտուի» տնային խաղերից մեկին։

©2021 Armenian Soccer