Armenian Soccer
Armenian Soccer

«Սևանը» 9-րդ անընդմեջ հաղթանակ տոնեց

ՀՀ 1-ին խմբի ընթացիկ առաջնության 26-րդ տուրի շրջանակում ստուգատեսի առաջատար «Սևանը» հյուրընկալեց 5-րդ տեղում ընթացող Երևանի «ՈՒրարտու-2»-ին և հաղթել է 4:1 հաշվով: Սա Արմեն Շահգելդյանի սաների տոնած արդեն 9 –րդ անընդմեջ հաղթանակն էր: «Սևանի» կազմում գոլերի հեղինակներ դարձան` Ֆրենսիս Նվակնվոն` դուբլ, 1-ական`Մհեր Սահակյանն ու Արամ Սարգսյանը, իսկ «Ուրարտու-2» -ից` Գևորգ Գրիգորյանը:

Մայիսի 4-ին տեղին են ունեցել 26-րդ տուրի 3 հետևյալ 3 հանդիպումները`
«Նորավանք» — «Վեստ Արմենիա»`2:1,
«Փյունիկ-2» — «Լեռնային Արցախ»`0:1,
«Արարատ-Արմենիա» — « Շիրակ-2»`2:1:

Մասնակցած 22 խաղում 17 հաղթանակ տարած «Սևանը» վաստակած 53միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 23 հանդիպում անցկացրած «Վեստ Արմենիան» 50 միավորով ընթանում է 2-րդ տեղում: 20 խաղ անցկացրած ԲԿՄԱ-ն իր ակտիվում գրանցած 46 միավորով զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը:

©2021 Armenian Soccer