ՀՀ 1-ին խմբի առաջնության մեկնարկից առաջ Երևանի «Ուրարտու-2»-ը ստուգողական 3-րդ հանդիպումն անցկացրեց։ Մրցակիցը նորաստեղծ «Նորավանք» թիմն էր, որը նոր մրցաշրջանում առաջին անգամ մասնակցելու է Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը։
Խաղն անցավ հետաքրքիր պայքարում։ Ճիշտ է, գոլային պահերի տեսանկյունից հարուստ խաղ չստացվեց, բայց թիմերն անզիջում պայքար ծավալեցին խաղադաշտում։
«Ուրարտու-2»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը խաղալու հնարավորություն տվեց իր տրամադրության տակ գտնվող գրեթե բոլոր ֆուտբոլիստներին։ Ամենաիրական գոլային հնարավորությունը «Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստներն ունեցան բառացիորեն հանդիպման վերջին վայրկյաններին, սակայն Էրիկ Պետրոսյանը, որը մեն-մենակ էր մնացել «Նորավանքի» դարպասապահի հետ՝ հապաղեց։
Այս խաղով «Ուրարտու-2»-ն ավարտում է նախապատրաստական շրջանի ստուգողական հանդիպումները։ Օգոստոսի 14-ից մեկնարկում է Հայաստանի Առաջին խմբի առաջնությունը։ 1-ին տուրում Ռոբերտ Արզումանյանի տղաները կհյուրընկալվեն «Սևանին»։ Այդ հանդիպումը կկայանա Աշտարակի «Քասախի մարզիկ» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 17:30-ին։
©2020 Armenian Soccer