Armenian Soccer
Armenian Soccer

Արդեն հաստատված. Ռայոլան մահացել է

Ռայոլա

54 տարեկանում մահացել է իտալացի հայտնի ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան։

Ռայոլայի մահվան մասին սոցցանցերում հայտնել է նրա ընտանիքը։ Վերջերս նա լուրջ հիվանդ էր։

Ավելի վաղ, լրատվամիջոցները հայտնում էին, որ նա թոքերի հետ կապված լուրջ խնդիրներ ունի և վիրահատվել է, սակայն ավելի ուշ այդ տեղեկությունը հերքվեց։

Ապրիլի 28-ին տեղեկություններ հայտնվեցին Ռայոլայի մահվան մասին, ապա այդ տեղեկությունը նույնպես հերքվեց:

 

Նշենք, որ Ռայոլայի հաճախորդների թվում էին ֆուտբոլի այնպիսի աստղեր, ինչպիսիք են Հենրիխ Մխիթարյանը, Նեյմարը, Զլատան Իբրահիմովիչը, Պոլ Պոգբան, Էրլինգ Հոլլանդը և այլոք։

 

©2022 Armenian Soccer