ԱՄՆ-ի MLS-ի առաջնությունում այսօր`դեկտեմբերի 13-ի առավոտյան կայացել է եզրափակիչ խաղը, որում «Կոլամբուս Կրյուն» 3:0 հաշվով հաղթել է «Սիեթլ Սաունդենսին» և իր պատմության մեջ առաջին անգամ նվաճեց MLS-ի չեմպիոնի տիտղոսը:
Հանդիպման հերոսը դարձավ ու լավագույն խաղացող ճանաչվեց 28-ամյա արգենտինահայ կիսապաշտպան Լուկաս Մանուել Զելարայանը:
25-րդ և 82-րդ րոպեներին նա հեղինակեց իր թիմի 1-ին և 3-րդ գոլերն , իսկ 31-րդ րոպեին 24-ամյա կիսապաշտպան Դերիկ Էթիենին կատարած արդյունավետ գոլային փոխանցումով օգնեց խփել իրենց թիմի 2-րդ գոլը:
Ընդհանուր առաջնությունում 28-ամյա ֆուտբոլիստը դարձել է 8 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին մեքսիկական «Տիգրեսին» «Կոլամբուսը» 7,27 միլիոն եվրո է վճարել արգենտինահայ ֆուտբոլիստի տրանսֆերի համար:Իկս ներկայումս նրա տրանսֆերային արժեքը 6մլն եվրո է:
©2020 Armenian Soccer