ՀՀ ազգային հավաքականի նախկին խաղցող Ռազմիկ Գրիգորյանի գլխավորությամբ մրցաշրջանի վերսկսմանն է պատրաստվում ՀՀ 1-ին խմբի առաջնության մասնակից Երևանի «Արարատ-2»-ը:
Թիմը, որը փոփոխությունների է ենթարկվում մրցաշրջանի առաջին հատվածի համեմատությամբ, արդեն վաղը՝ հունվարի 21-ին, ժամը 15:30-ին, կանցկացնի առաջին ստուգողական հանդիպումը՝ մրցակցի հարկի տակ ուժերը չափելով Երևանի «Ուրարտու-2»-ի հետ:
Հունվարի 30-ին «Արարատ-2»-ը պլանավորում է ստուգողական հանդիպում անցկացնել Վանաձորի «Լոռու», իսկ փետրվարի 12-ին՝ «Նորավանքի» հետ:
©2021 Armenian Soccer