Այսօր՝ մայիսի 3 –ին Armenian Quarantine Cup մրցաշարի եզրափակիչ ՝ 3-րդ տուրի հանդիպումներն են անցկացնում C խմբի մասնակիցները: Մրցելու են «Տորպեդո» –«Ալաշկերտ», «Փյունիկ» — «Արարատ» –Արմենիա» զույգերը:
Այստեղ կենտրոնականը թերևս առաջատարների ՝ 2-ական անընդմեջ հաղթանակ տարած «Փյունիկի» ու «Արարատ –Արմենիայի» միջև տեղի ունեցած և քիչ առաջ ավարտված հանդիպումն էր: Այս մրցավեճում հենց որոշվեց C խմբի հաղթողը: «Արարատ –Արմենիան» ներկայացնող Արտյոմ Ավանեսյանը 6:3 հաշվով պարտության մատեց «Փյունիկի» խաղացող Արթուր Քարտաշյանին ու 100տոկոսնով արդյունքով՝ 9 միավորով խմբում գրավեց 1-ին տեղն ու նվաճեց փլեյ-օֆֆի ՝ մրցաշարի ¼-րդ փուլի 5 –րդ ուղեգիրը: Չնայած պարտությանը «Փյունիկն» էլ խմբում գրավեց 2-րդ տեղն ու իր հերթին արժանացավ ¼-րդ փուլի 6-րդ ուղեգրին:
Հիշեցնենք, որ նախորդ 2 օրերին ի հայտ էին եկել փլեյ –օֆֆի առաջին 4 մասնակիցները՝
A խմբից դրանք են՝ Չարենցավանի «Վանն» ու Աշտարակի «Արագածն» են,
Bխմբից՝ «Նոան» ու Երևանի ԲԿՄԱ-ն:
©2020 Armenian Soccer