ՀՊԼ ընթացիկ մրցաշրջանի առաջատար «Արարատ-Արմենիան» ԱՄԷ-ում ընթացող հավաքի շրջանակներում պարտվեց Բրատիսլավայի «Սլովանին»։
Երևանյան ակումբը թեև հաղթում էր 2:1 հաշվով, սակայն վերջնարդյունքում 2:3 հաշվով զիջեց: Հայկական թիմի կազմում աչքի ընկան Արմեն Համբարձումյանն ու Մաիլսոն Լիման։
Նշենք, որ «Սլովանի» կազմում հանդիպման մեկնարկից խաղադաշտում է եղել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանն, ով նաև 11-մետրանոց տուգանային հարվածի իրավունք է վաստակել։
©2022 Armenian Soccer