Armenian Soccer
Armenian Soccer

Ազգային հավաքականի դարպասապահը՝ «Փյունիկում»

«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի:

Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը՝ թիմին է միացել Հայաստանի ազգային հավաքականի 35-ամյա դարպասապահ Դավիթ Յուրչենկոն։

Յուրչենկոն կարիերան սկսել է 2004թ.-ին, Մոսկվայի «Տիտան» ակումբում, իսկ մեկ տարի անց տեղափոխվել է Լատվիան ներկայացնող Լիեպայայի «Մետալուրգ»: 2007թ.-ի մրցաշրջանում խաղացել է Մինսկի «Դինամոյում», այնուհետև 2008-11թթ. հանդես է եկել Սամարայի «Կռիլյա Սովետովում», որտեղից մեկ մրցաշրջան վարձակալական հիմունքներով խաղացել է Աստրախանի «Վոլգարում»: Դավիթ Յուրչենկոն ելույթ է ունեցել նաև Սարանսկի «Մորդովիայում» (2012-13թթ.), «Ուֆայում» (2013-16թթ.), Մախաչկալայի «Անժիում» (2016-17թթ.), «Տոսնոյում» (որի կազմում 2017/18թթ. մրցաշրջանում դարձել է Ռուսաստանի գավաթակիր), Կրասնոյարսկի «Ենիսեյում» (2018-19թթ.) և Կարագանդայի «Շախտյորում» (2020թ.):

Յուրչենկոյի վերջին թիմը Երևանի «Ալաշկերտն» էր, որի կազմում դարպասապահը հանդես էր գալիս 2021թ.-ի հունվարից:

 

 

©2022 Armenian Soccer