Armenian Soccer
Armenian Soccer

«Արարատ- Արմենիան» Արմեն Ադամյանի գլխավորությամբ 1-ին հաղթանակը տարավ

VBET ՀՀ գավաթի խաղարկության քառորդ երզափակչի  1-ին խաղում Չարենցավանի քաղաքային մարզադաշտում «Վանը  ընդունել էր Հհ կրկնակի չեմպիոն «Արարատ-Արմենիան, »որը ելույթ  էր ունենում  նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանի ղեկավարությամբ:Խաղն  ընթացավ հիմնականում հավասար պայքարում:Հանդիպման ելքը վճռեց 73-րդ րոպեին   խառնաշփոթ  իրավիճակում  երևանցիների 24-ամյա    հարձակվող  Զաքարիա Սանոգոյի խփած  գոլը: Սա «Արարատ -Արմենիայի»  Արմեն  Ադամյանի  գլխավորությամբ տոնած առաջին հաղթանակն էր: Սակայն տեղին է նշել, որ  չնայած տոնած  հաղթանակին   ՀՀ կրկնակի չեմպիոնի խաղը մարզչի փոփոխությունից  հետո էական որակական  աճ  չի  ունեցել: Այս թիմերի VBET ՀՀ գավաթի  խաղարկության   1/4-րդ   փուլի պատասխան խաղը տեղի  է  ունենալու ապրիլի  2-ին  Երևանի ֆուտբոլի ակադեմիայի  խաղադաշտում:

©2021 Armenian Soccer