ՀՊԼ առաջատար «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները ՀՊԼ 15-րդ տուրի «Արարատ-Արմենիա»-«Վան» խաղին խաղադաշտ են դուրս եկել Դիեգո Բարբոսայի անունը կրող մարզաշապիկներով:
«Նախորդ խաղի ժամանակ մեր թիմի պաշտպան Դիեգո Բարբոսան կյանքին սպառնացող ծանր վնասվածք էր ստացել և, տեղափոխվելով հիվանադանոց, վիրահատվել։ Առողջական վիճակը կայունացել է, բայց դեռ մեր ֆուտբոլիստը շարունակում է մնալ հիվանդանոցում։ Ի պատիվ Դիեգո Բարբոսայի մեր ֆուբոլիստները այսօր դաշտ դուրս եկան նրա անունը կրող խաղաշապիկներով։
Շուտ ապաքինվիր, Դիեգո»,-ասվում է «Արարատ-Արմենիայի» հաղորդագրությունում:
©2021 Armenian Soccer