«Նորավանք» — «Արարատ-Արմենիա» խաղի ժամանակ «Արարատ-Արմենիայի» պաշտպան Դիեոգո Բարբոսան կյանքին սպառնացող ծանր վնասվածք է ստացել: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ ֆուտբոլիստը տեղափոխվել է հիվանադանոց ու վիրահատվել։ ԱԿումբից նշում են, որ վնասվածքի լրջությունը հարցականի տակ է դնում նաև նրա հետագա ֆուտբոլային գործունեությունը։
Ի լրումն հաղորդագրության՝ ակումբը կցել է նաև վնասվածքի դրվագի տեսագրությունը՝ նշելով, որ տեսանյութում հակառակորդ թիմի կողմից կատարված կոպտագույն խախտումներից միայն մեկն է արձանագրված, որը չի՛ արձանագրվում մրցավարի կողմից։
©2021 Armenian Soccer