Armenian Soccer
Armenian Soccer

«Արարատի» ֆուտբոլիստներն այսօր բուժզննում են անցել

Նոր մրցաշրջանի մեկնարկը սարերի հետևում չէ։Այսօր`օգոստոսի 5-ին  առավոտյան Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ  հանդես եկող Երևանի «Արարատի» ֆուտբոլիստները բուժզննում են անցել առաջնության մեկնարկին ընդառաջ։  
«Արարատը» շարունակում է պատրաստվել 2020/21 մրցաշրջանի մեկնարկին:
«Արարատը» նախապատրաստական շրջանի երկրորդ ընկերական հանդիպումը կանցկացնի «Գանձասար-Կապանի» հետ:
Հանդիպումը կկայանա օգոստոսի 8-ին ժամը 11:00-ինԵրևանում՝ Ավանում գտնվող ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:
Հիշեցնենք, որ  ՀՀ  բարձրագույն խմբի առաջնությունը կմեկնարկի օգոստոսի 14-ին։«Արարատը» առաջին տուրում սեփական հարկի տակ կմրցի «Փյունիկի» հետ։

©2020 Armenian Soccer