Armenian Soccer
Armenian Soccer

«Ուրարտու-2»-ը ստուգողական հանդիպում կանցկացնի նորաստեղծ «Նորավանքի» հետ

Մինչ պաշտոնական խաղերի մեկնարկը Ռոբերտ Արզումանյանի ղեկավարությամբ ելությ ունեցող Երևանի «Ուրարտու-2»-ը ևս մեկ ստուգողական հանդիպում կանցկացնի։ Մրցակիցը նորաստեղծ «Նորավանք» ֆուտբոլային ակումբն է, որը նոր մրցաշրջանում հանդես է գալու ՀՀ 1-ին    խմբի առաջնությունում։ Ակս  մասին իրազեկում են երևանյան ակումբի մամուլի ծառայությունից:
Թիմերի միջև հանդիպումը կկայանա օգոստոսի 9-ին, «Ուրարտու» մարզաբազայում և կմեկնարկի ժամը 11։00-ին։
Հավելենք, որ ՀՀ  1-ին խմբի առաջնության 1-ին տուրում «Ուրարտու-2»-ը օգոստոսի 14-ին հյուրընկալվելու է «Սևանին» ։ Հանդիպումը կկայանա Աշտարակի «Քասախի Մարզիկ» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 17։30-ին։

©2020 Armenian Soccer