Նոր մրցաշրջանի մեկնարկը սարերի հետևում չէ։Այսօր`օգոստոսի 5-ին առավոտյան Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ հանդես եկող Երևանի «Արարատի» ֆուտբոլիստները բուժզննում են անցել առաջնության մեկնարկին ընդառաջ։
«Արարատը» շարունակում է պատրաստվել 2020/21 մրցաշրջանի մեկնարկին:
«Արարատը» նախապատրաստական շրջանի երկրորդ ընկերական հանդիպումը կանցկացնի «Գանձասար-Կապանի» հետ:
Հանդիպումը կկայանա օգոստոսի 8-ին ժամը 11:00-ինԵրևանում՝ Ավանում գտնվող ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:
Հիշեցնենք, որ ՀՀ բարձրագույն խմբի առաջնությունը կմեկնարկի օգոստոսի 14-ին։«Արարատը» առաջին տուրում սեփական հարկի տակ կմրցի «Փյունիկի» հետ։
©2020 Armenian Soccer