Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, ավարտվեց VBET Հայաստանի գավաթի 29-րդ խաղարկության եզրափակչի` «Ալաշկերտ» — «Արարատ» հանդիպումը: Խաղի ընթացքին հետևողների թվում էին ՀՖՖ նախագահ Արմեն Մելքբեկյանն ու ՀՀազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը:
Վարդան Բիչախչյանի ղեկավարությամբ հանդես եկող «Արարատը» համոզիչ հաղթանակ տարավ 3:1 հաշվով ու 13 տարվա ընդմիջումից հետո կարողացավ 6-րդ անգամ նվաճել ՀՀ գավաթը: Նախ 12-րդ րոպեին շքեղ գոլի հեղինակ դարձավ գերազանց մարզավիճակ ձեռք բերած Աղվան Պապիկյանը: Իսկ հետո երկու անգամ` 18-րդ և 55-րդ րոպեներին անհատական բարձր վարպետությամբ փայլեց «Արարատի» իվուարցի հարձակվող Մորի Կոնեն: Ու միայն դրանից հետո 85-րդ րոպեին Միհրան Մանասյանը կարողացավ թրջել խաղի հաշիվն ու կրճատել հաշվի տարբերությունը` 3:1:
«Արարատը» ՀՀ գավաթը նվաճելու թվով՝ 6 հավասարվեց «Միկային»: ՀՀ նորընծա գավաթակիր «Արարատն» իրավունք ստացավ մասնակցելու Եվրոպայի Կոնֆերանցիայի գավաթի խաղարկությանը:
©2021 Armenian Soccer