Երևանի «Արարատ» ՖԱ-ն երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագրերը Եվգենի Բալյակինի, Արսեն Ակոպովի և Իրակլի Լոգուայի հետ:Այս մասին հայտնում են երևանյան ակումբի մամուլի ծառայությունից:
Ակումբը շնորհակալություն է հայտնում ֆուտբոլիստներին կատարած աշխատանքի համար ու հաջողություն մաղթում հետագա կարիերայում:
©2020 Armenian Soccer