Armenian Soccer
Armenian Soccer

«Արարատը» 13 տարի անց հայտնվել է ՀՀ գավաթի խաղարկության եզրափակչում

Երևանի ֆուտբոլի ակադեմիայում կայացավ VBET ՀՀ գավաթի խաղարկության 2-րդ կիսաեզրափակչի պատասխան խաղում մրցեցին վերջին 2 տարիներին ՀՀ չեմպիոն Երևանի «Արարատ-Արմենիան» և ընթացիկ առաջնության առաջատար Երևանի «Արարատը»: Այս թիմերի կիսաեզրափակչի 1-ին խաղում 2:0 հաշվով հաղթել էր «Արարատը»:

Այսօր 2:1 հաշվով հաղթեց «Արարատ-Արմենիան»: Բայց դա բավարար չեղավ եզրափակիչ մտնելու համար: «Արարատը» 13 տարվա ընդմիջումից հետո մտավ եզրափակիչ, որտեղ գլխավոր մրցանակը կվիճարկի «Ալաշկերտի» հետ:

Իսկ ահա անցյալ տարվա եզրափակչում հանդես եսկած «Նոան» ու «Արարատ-Արմենիան» դուրս մնացին հետագա մրցապայքարից:

©2021 Armenian Soccer