Armenian Soccer
Armenian Soccer

«Արարատը» պայմանագիր է կնքել ուկրաինացի կիսապաշտպան Մաքսիմ Զադերակայի հետ

«Արարատը» պայմանագիր է կնքել ուկրաինացի եզրային կիսապաշտպան Մաքսիմ Զադերակայի հետ:26-ամյա խաղացողը մինչ մեր ակումբի կազմը համալրելը հանդես է եկել Ուկրաինայում:Կարիերան սկսել է Դոնեցկի «Մետալուրգում», ապա տեղափոխվել է «Ստալ», որտեղ անցկացրել է երեք մրցաշրջան:
Մեր նորեկի վերջին ակումբը եղել է «Ալեքսանդրիան», որի կազմը համալրել է 2018 թվականին: Ուկրաինայի Պրեմիեր լիգան ներկայացնող ակումբի կազմում նա անցկացրել է ավելի քան 50 հանդիպում:

©2021 Armenian Soccer