Armenian Soccer
Armenian Soccer

«Լեռնային Արցախը» նոր գլխավոր մարզիչ ունի

ՀՀ 1-ին ընթացիկ առաջնության մասնակից «Լեռնային Արցախի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է 50-ամյա ստեփանակերտցի  Արտաշես Ադամյանը:Այս մասին տեղեկացնում են ակումբի մամուլի ծառայությունից:  Ադամյանը  ֆուտբոլիստի  իր ելույթները սկսել է  1989թ-ին    «Ղարաբաղ» թիմում, իսկ կարիերան ավարտել է 2007թ Երևանի   «Միկայում:
Հայաստանում  Արտաշես Ադամյանը մարզչական աշխատանք է կատարել Երևանի   «Բանանց» և  «Ալաշկերտ»  ակումբերում, Ռուսաստանում `Կրասնոդարի Կուբանի  մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենն է եղել:  
Թիմի նախկին գլխավոր մարզիչ, 64-ամյա Սլավա Գաբրիելյանը,  նշանակվել է ակումբի գլխավոր մարզիչ:
Փետրվարի 3-ին Ստեփանակերտում մեկնարկել է  «Լեռնային Արցախ»  ՖԱ ձմեռային հավաքն,  որը կտևի մինչև փետրվարի 11-ը:
«Լեռնային Արցախը»  ՀՀ  1-ին խմբի ընթացիկ առաջնության    աշնանային հատվածում հայտնի պատճառով  անցկացրել է  միայն 8 հանդիպում՝   մրցակիցներից 4-5 խաղ պակաս   և վաստակած 13 միավորով 10 թիմերի պայքարում ընթանում է  6-րդ տեղում:

©2021 Armenian Soccer