ՀՀ պրիմեր լիգայի առաջնության մասնակից Երևանի «Արարատը» շարունակում է կապի մեջ մնալ առաջնագծի հետ և հնարավոր ամեն ինչ անել Արցախում մրատնչող մեր մարտիկների համար: Ակումբի մամուլի ծառայությունից հայտնում են`
— Նպատային անհարժեշտ օգնության արդեն երրորդ խմբաքանակն է «Արարատի» կողմից ուղարկվում առաջնագիծ:
— «Արարատ-2»-ի ֆուտբոլիստներն ու մարզիչները արյուն են հանձնել՝ օգնելով համալրել Արցախի համար նախատեսված արյան պաշարները:
— Արցախցի երեխաները հնարավորություն են ստացել մարզվելու «Արարատի» մանկապատանեկան թիմերում:
— «Արարատի» ֆուտբոլիստներն ու աշխատակազմը գումար են հանգանակել Արցախի համար:
Եվ ամենակարևորը.
— Ռազմական գործողությունների առաջին օրվանից Արցախի հիվանդանոցներից մեկում մեր հայրենակիցներին է օգնում «Արարատի» բժշկական ծառայության ներկայացուցիչ Հրանտ Աշճյանը: Արցախ է մեկնում նաև մեր բժշկական ծառայության մեկ այլ ներկայացուցիչ Կարեն Մկրտչյանը։
— Արդեն մի քանի օր է առաջնագծում է «Արարատի» մամուլի քարտուղար Գրիգոր Գրիգորյանը:
Խոնարհվում ենք Արցախում կռվող մեր բոլոր հայրենակիցների առջև և սպասում ենք նրանց հաղթական վերադարձին:
©2020 Armenian Soccer