ՀՀ ազգային հավաքականի կիսապաշտպան, Երևանի «Փյունիկի« ավագ Արազ Օզբիլիսը իր միջոցներով ֆուտբոլի խաղադաշտ է կառուցել Ավան վարչական շրջանում և իսկական տոն է պարգևել երեխաներին: Իր բացած խաղադաշտի մասին ահա թե ինչ է ասել ինքը անվանի ֆուտբոլիստը. «Այսօր կարևոր օր է: Շատ ուրախ եմ, որ կարողացա ուրախացնել երեխաներին և նրանց ժպիտ պարգևել: Ինձ համար մեծ նշանակություն ունի այս դաշտի կառուցումը: Շնորհակալ եմ բոլոր նրանց, որոնք աջակցել են խաղադաշտի կառուցմանը»:
©2020 Armenian Soccer