Armenian Soccer
Armenian Soccer

Արամ Ոսկանյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

«Ալաշկերտի» և սերբ մասնագետներ Միլան Միլանովիչի ու Վլադիմիր Պրոչիկևիչի միջև պայմանագրի ժամկետն ավարտվել է։

Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնը կրկին ստանձնել է Արամ Ոսկանյանը, ով նախորդ երկու տարիներին գլխավորում էր ղազախական «Ատիրաուն»։

Ոսկանյանի մարզչական շտաբում ընդգրկվել են նաև Մանուկ Սարգսյանը և ֆիզպատրաստության մարզիչ Հայկ Ոսկանյանը։

46-ամյա մասնագետն «Ալաշկերտը» գլխավորել է նաև 2017-2019 ընկած ժամանակահատվածում, աշխատել է նաև «Միկա», «Ուրարտու» ակումբներում, հանդիսացել է Հայաստանի U19 հավաքականի գլխավոր մարզիչը։

Ոսկանյանի գլխավորությամբ «Ալաշկերտը» մարզումները կվերսկսի հունվարի 15-ին։ Նախապատրաստական և տրանսֆերային ծրագրերի մասին ակումբի մամուլի ծառայությունը կտեղեկացնի առաջիկայում։

 

 

©2022 Armenian Soccer